7․11․23

Շարժվեցինք կրթահամալիրի մայր դպրոցից ժամը 08։00- ին։ 10։30 մենք արդեն հասանք աղավնաձոր, սկզբում ուղևորվեցինք դեպի այգիներ որտեղել,հավաքեցինք Արենի տեսակի խաղող։ Խաղող հավաքի ընդացքում երգեցինք, պարեցինք և կատարեցինք հատուկ ծեսեր։ Մոտ 3 ժամ տևած խաղող հավաքից հետո ուղևորվում ենք դեպի գինեգործարան, Այնտեղ մեզ ամենառաջինը դիմավորում է շատ գեղեցիկ ագռավը հետո նոր գինեգործարանի հիմնադիր Հովակիմ Սաղաթելյանը համտեսեցինք իրենց Արենիից պատրաստված ռոզե գինի, համը շատ յուրահատուկ էր։ Այնուհետև շրջեցինք գինեգործարանով ծանոթացանք սարգավորումների հետ մուտք գոծեցինք իրենց մառան և վերջում գնացինք տեսնելու կալիֆորնիական կարմիր որդերին որոնց միջոցովել ստանում են բնական պարարտանյութ խաղողները սնուցելու համար։ Այսքանը, մենք ունեցանք ևս մեկ հիշարժան օր և ստացանք շատ գիտելիքներ ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով