Անկախ պատրաստվող գինու տեսակից, ոճից և տեխնոլոգիական առանձնահատկություններից խաղողագործության և գինեգործության գործընթացների ժամանակ անհրաժեշտ է պատշաճ կերպով իրականացնել համապատասխան մի շարք ֆիզիկաքիմիական ցուցանիշների վերահսկում ։ Վերահսկումից կախված է լինում ամբողջ գինու որակը, գինիների տեսակները շատ բազմազան են սակայն նրանց վերահսկման ենթակա ցուցանիշները գրեթե նույնն են ։Խաղողի վերամշակման և քաղցուի ստացման փուլում շատ կարևոր է համապատասխան ինֆորմացիա ունենալ Շաքարայնության,թթվության և այլ ․․․ խմորման ուղարկվող քաղցուի կամ փլուշի վերաբերյալ ։ Շատ կարևոր է նաև խմորման ընդացքում կատարվող վերահսկումները,դա թույլ է տալիս ժամանակին տեղեկություններ ստանալ շաքարի %-ը և ժամանակին կանգնացնել խմորման ընդացքը։Համապատասխան Հետազոտությունների մի մասը կարող է կատարվել հենց գինեգործարանում իսկ մի մասը հատուկ նախատեսված լաբորատորիաներում,գինեգործարանում կարող է չափվել Օրինակ շաքարը,տաևբեև մասնագետներ օգտվում են տարբեր շաքարաչափերի տեսակներից,սակայն դրանց ճժգրտությունը 100% չի։Վերոնշյալ գինեգործական փուլերից առավել կարևոր է օրգանոլեպտիկ գնահատումը (համտեսը),համտեսի միջոցով կարելի է պատկերացում կազմել համահոտային փնջի,մրմնեղության, դրական և բացասական կողմերի մասին և անհրաժեշտության դեպքում իրականացնել համապատասխան գործողություններ։ Ազոտի պարունակությունը շատ մեծ դեր է խաղում գինու ստացման գործում,քաղցուի մեջ ընդհանուր ազոտի պարունակությունը արտահայտվում է խմորասնկերը սնուցող ազոտի, պեպտիտների և սպիտակուցների գումարով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով