30/04/2021/

Ապրիլի 30-ին քոլեջի ուսանողների խմբով ուղևորվեցինք Արատեսի դպրական կենտրոն։ Երբ հասանք Արատես այնտեղ արևոտ եղանակ էր։Նախաճաշեցինք, մի փոքր հանգստացանք և անցանք գործի։ Այնտեղ կային էտված ճյուղեր, որոնք պետք է ըստ չափսերի տեսակավորեինք։ Մի քանի ժամ աշխատելուց հետո անցանք հանգստի։Մոտաորապես մեկ ժամ հանգստանալուց հետո կրկին գնացինք աշխատելու։ Կրկին մի քանի ժամ աշխատելուց հետո գնացինք ճաշելու։ Ճաշելուց հետո բավականին հանգստացանք ։Հանգստանալուց հետո դուրս եկանք մեկժամի չափով կրկին աշխատելու և մեր այդ օրվա աշխատանքները վերջացան սպասեցինք մինչև 22։00 և գնացինք խարույկ վառելու։ խարույկի մոտ մեկ գավաթ սուրճի կամ թեյի հետ նստեցինք և սկսեցինք զրուցեկ և տարբեր թեմաներ քննարկել։Խարույկի մոտ մնացինք միչև 00։00 — և գնացինք քնելու։ Հաջորդ օրը արդնացանք սպասողական և աշխատանքային ոգով քանի որ գալիս էր Մեր սիրելի Տիար Բլեյանը։Արատեսում Տիար Բլեյանի հետ շատ ուրախ էր անցնում քանի որ Տիարը մեզ ամենինչի մասին պատմում և գիտելիքներ էր փոխանցում։ Նախաճաշելուց հետո մենք Տիարի ուղեկցությամբ գնացինք զբոսանքի։Զբոսնելուց հետո եկանք տնակներ և մի փոքր հանգստացանք երբ իջանք Ռեքսի մոտ նկատեցինք որ ձագ է ունցել ընդհանուր լույս աշխարհ եկավ 8 ձաԳուկ բավականին ուրախացանք Ռեքսին աչքալուսանք տվեցինք և կատարեցինք նույն գործողությունները աշխատանք ճաշ, աշխատանք, ընթրիք, խարույկ և այլն։Հաջորդ օրը Արթնացանք 8։00 -ին Նախաճաշցինք և մինչև 12։30 աշխատեցինք։Աշխատանքն ավարտելուց հետո գնացինք ճաշելու հետո հանգստացանք և 13։30 —ի սահմաններում ուղևորվեցինք դեպի երևան։Արևան գալու ճանապարհին ունեցանք կանգառներ գեղատեսիլ վայրերի մոտ կանգնեցինք Արգիճի գետի, Արմաղան սարի, Կոթավանքի և Հայրավանքի մոտ։ԵՎ մենք մոտաորապես 19;00 -ի սահմաններում հասանք տուն։

Արատեսյան գեղեցկություն
Թիթիզ Չալոն
Հզոր Ռեքսը
Ճարպիկ Ջեկոն
Արմաղան սար
Կոթավանք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով